ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սպասենք նոյեմբերի իննին

Սպասենք նոյեմբերի իննին
07.11.2013 | 20:16

Նոյեմբերի իննին Ամերիկայի Տեխաս նահանգում կայանալու է Նոնիտո Դոնեյր-Վիկ Դարչինյան մենամարտը: Սա երկար տարիների սպասումից հետո կայանալիք մենամարտ է, քանզի 2007-ին մեր բռնցքամարտիկին հաղթելուց հետո ֆիլիպինցին այսքան ժամանակ չի տեսել Դարչինյանի հետ նոր մրցամարտ անցկացնելու անհրաժեշտությունը: Ընթերցողին տեղեկացնենք նաև, որ հենց Վիկի նկատմամբ հաղթանակի հասնելուց հետո Դոնեյրը պրոֆեսիոնալ ռինգում ձեռք բերեց լայն ճանաչում և այսօր էլ մարզաշխարհում ունի մեծ հեղինակություն: Պատահական չէ, որ նրան ճանաչել են 2012թ. աշխարհի լավագույն բռնցքամարտիկ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ